Երևանում օդի որակը բարելավվել է
Հայաստան
Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվել է մայրաքաղաքում օդի որակի մասին զեկույցը։ Փետրվար և մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրավիճակը բավական դրական է։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքելով՝ նշել է, որ գայթակղությունը մեծ է ասելու, որ իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ է Երևանում օդի որակը բարելավվել։
«Բայց պետք է լինել ազնիվ ու ասել, որ իրականում Երևանում օդի որակի վրա մարդկային գործոնի ազդեցությունը բավականին չնչին է։ Օդի որակի բարելավումը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով»,- ասել է նա՝ հավելելով, որ մասնավորապես դա կապված է տարածաշրջանում մթնոլորտային շերտի բարձրության հետ։
Նրա խոսքով՝ մթնոլորտային շերտը, ցավոք սրտի, չեն կարողանում կառավարել։ «Մեր հիմնական գործիքակազմը ուղղված է նրան, որպեսզի կարողանանք տալ մարդկանց տեղեկատվություն, նաև կանխատեսելիություն, թե ինչպես կլինի օդի որակը»,- ասել է քաղաքապետը։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից