Կներդրվի ոստիկանության ծառայողների կատարողական գնահատման նոր համակարգ
Հասարակություն
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց ոստիկանության ոլորտի բարեփոխումների հերթական միջոցաման իրացամանը վերաբերող օրենսդրական նախաձեռնությունը։
Նրա ներակայացմամբ, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողական գնահատման նոր համակարգ։
«Մենք նաև ինստիտուցիոնալ կապ ենք երաշխավորելու ատեստավորման համակարգի և կատարողականի գնահատման այս նոր համակարգի միջև»,- ասաց Սարգսյանը։
Ըստ նախարարի, առաջարկվում է սահմանել ոստիկանության ծառայողի կատարողականը, որը պետք է գնահատվի յուրաքանչյուր տարի, այն կկազմվի ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության գնահատականից ու կստուգվի ֆիզիկական և կրակային պատրաստվածության աստիճանը։
Մանրամասն տեսանյութում՝ քիչ անց։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից