Իսրայելը կհարձակվի Սիրիայի վրա, եթե քիմիական զենքը հայտնվի իսլամիստների ձեռքում
Մերձավոր Արևելք
Իսրայելը պատրաստվում է հարձակում գործել Սիրիայի օբյեկտների վրա, եթե սիրիական քիմիական զենքը հայտնվի իսլամիստների ձեռքում, հայտարարել է Իսրայելի փոխվարչապետ Սիլվան Շալոմը իսրայելական ռազմական ռադիոյով, տեղեկացնումէ Интерфакс-ը:
Իսլամիստների կողմից քիմիական զենքի առգրավումը կդառնա կրիտիկական կետ հակամարտության ընթացքի համար, որը կպահանջի հարցին այլ մոտեցում ցուցաբերել, այդ թվում մարտական գործողություններ, ասել է Շալոմը:
Ողջ խնդիրն այն է, որ դա' քիմիական զենքի հայտնվելը իսլամիստների մոտ, չպետք է տեղի ունենա: Այն պահին, որ մենք կհասկանանք, որ դ ա տեղի է ունեցել, մենք ստիպված կլինենք որոշումներ կայացնել, ասել է նա:
Սիրիան հերքում է իր երկրում քիմիական զենքի գոյության փաստը, սակայն մի շարք փորձագետներ պնդում են, որ երկրիը ունի Մերձավոր Արևելքում քիմիական զենի խոշորագույն զինանոցը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ