Կուբան էլեկտրաէներգիա կստանա թուրքական լողացող էլեկտրակայանից
Աշխարհ
Կուբան էլեկտրաէներգիա կստանա թուրքական «Բելգին Սուլթան» լողացող էլեկտրակայանից, որը ուղարկվել է երկրի էլեկտրացանցին աջակցելու համար, հաղորդում է «Թուրքիե» թերթը։
«Կուբան, որը լուրջ էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած, էլեկտրաէներգիա կստանա թուրքական լողացող էլեկտրակայանից», - գրել է թերթը։
Թերթի տվյալներով՝ նավը կանգ է առել Հավանայի նավահանգստում և արդեն սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել բնակչության զգալի մասին՝ ազգային էլեկտրացանցում խափանումների ֆոնին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն