«Կկրակենք առանց երկմտելու»․ Էստոնիան պատրաստ է դիմակայել «կանաչ մարդուկներին»
Համաշխարհային Մամուլ
Էստոնիան հայտարարել է, որ պատրաստ է ուժով արձագանքել հնարավոր ռազմական սցենարներին՝ կապված «կանաչ մարդուկների» ներթափանցման հետ։ Այս մասին Welt-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի ԱԳ նախարար Յոնաթան Վսևիով-ը։
Նրա խոսքով՝ եթե նման զինված խմբերը հատեն սահմանը, Էստոնիան անմիջապես կբացի կրակ։ Վսևիովը ընդգծել է, որ երկիրը վճռական է պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և միաժամանակ ձգտելու է պահպանել դաշնակիցների աջակցությունը՝ ապահովելով յուրաքանչյուր «սանտիմետրի» անվտանգությունը։
Նա նաև նշել է, որ Եվրոպայում անվտանգության ապահովման հարցում ԱՄՆ-ի դերը նվազել է, և այժմ Եվրամիության երկրները պետք է ավելի ինքնուրույն պատասխանատվություն ստանձնեն։ Այս հայտարարությունները հնչում են տարածաշրջանային անվտանգության շուրջ աճող լարվածության ֆոնին։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից