Հնդկաստանը ցանկանում է օձեր և կոկորդիլոսներ օգտագործել իր սահմանները պաշտպանելու համար
Աշխարհ
Հնդկաստանի սահմանային անվտանգության ուժերը, որոնք պահպանում են երկրի սահմանները Պակիստանի և Բանգլադեշի հետ, կուսումնասիրեն սահմանային գետերի տարածքներում օձերի և կոկորդիլոսների տեղակայման հնարավորությունը` ապօրինի ներթափանցումը և հանցավոր գործունեությունը կանխելու համար, հաղորդում է Hindu թերթը։
«Սահմանային անվտանգության ուժերի շտաբից Բանգլադեշի հետ սահմանի երկայնքով տեղակայված բոլոր դաշտային ստորաբաժանումներին մարտի 26-ի ներքին գրության մեջ նշվում է, որ սահմանի զգայուն գետերի տարածքներում սողունների (օրինակ՝ օձերի կամ կոկորդիլոսների) տեղակայման հնարավորությունը պետք է ուսումնասիրվի և գնահատվի գործառնական տեսանկյունից», - հաղորդում է թերթը՝ հղում անելով սահմանային անվտանգության ուժերի ներքին գրությանը։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից