Ռուսաստանը ցանկանում է ավարտել ուկրաինական հակամարտությունը․ Լավրով ԱՄՆ Կոնգրեսը հետաքննություն է սկսել այն լուրերից հետո, որ Պուտինի մտերիմ գործընկեր Կրեմլյովը հովանավորել է Թրամփի որդու հարսանիքը Չեմ զարմանա, որ հերթական փորձանքը Գյումրիից բերի․ Պողոսյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Իլոն Մասկը կրկին ԱՄՆ ամենահարուստ մարդն է․ Forbes Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները ԱՄՆ-ը առաջին անգամ հրապարակայնորեն խոստովանեց ուղեծրում զենքի առկայությունը Մոսկվան Գյումրիի ռազմաբազային այլընտրանք չի տեսնում․ Զախարովա «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»․ Բայրամով Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդ Քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ Հովիկ Աբրահամյանը իրեն ասել է՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա Ալեքսանյանի բիզնեսն է» Ալիևը Բաքվում հանդիպման ժամանակ Հայաստանի հասցեին հանդես է եկել ագրեսիվ հռետորաբանությամբ 

Առաջարկվում է ծառայությունից խուսափած անձանց մեծ գումարի դիմաց տալ կարճաժամկետ ծառայության հնարավորություն

Հայաստան

Պատգամավոր Հայկ Սարգսյանը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում եւ Քրեական օրենսգրքում:

Պատգամավորն անդրադարձել է ժամկետային զինծառայողների թվի նվազմանը, ներկայացրել վիճակագրական տվյալներ, այս համատեքստում խոսել քաղաքացիությունից հրաժարվելու միտումների եւ դրա դեմ պայքարի մեխանիզմների կիրառման մասին: Հայկ Սարգսյանը մանրամասնել է զինծառայության ոլորտում իր ձեռնարկած քայլերը, խոսել Կառավարության հետ իրականացրած համատեղ աշխատանքում առաջացած խնդիրների մասին:

Պատգամավորը զինվորների թվաքանակն ավելացնելու համար առաջարկում է ծառայության սահմանային տարիքը բարձրացնել, ծառայությունից խուսափելու համար բժշկական փորձաքննությունից հրաժարվելը քրեականացնել, ծառայությունից խուսափած անձանց տալ կարճաժամկետ ծառայության հնարավորություն մեծ գումարի դիմաց, ինչն արդեն սահմանվել է 27 տարին լրացածների համար, քաղաքացիությունից հրաժարվելու համար բարձր վճար սահմանել:

Ըստ Հայկ Սարգսյանի՝ այս քայլերի դեպքում կհաջողվի ավելացնել զորակոչի թիվը, ինչը հնարավորություն կտա կրճատելու ծառայության ժամկետը 6 ամսով, եւ հավաքագրված գումարը տրամադրելու ամբողջ ժամկետով ծառայող զինծառայողներին: Պատգամավորի խոսքով ծառայության ժամկետի կրճատումը չի եղել առաջնային նպատակ, դա հավելյալ արդյունք է ապահովելու:

Պատգամավորների հետ հարցուպատասխանի ձեւաչափում Հայկ Սարգսյանը պարզաբանումներ է ներկայացրել իր ներկայացրած օրենսդրական փաթեթի քննարկման փուլերի եւ մի շարք դրույթների մասին:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը ներկայացրել է ծավալուն եզրակացություն, որտեղ նշվում է մի շարք դրույթների հակասահմանադրական լինելը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեհրաբյանը մտահոգիչ է համարել ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության եզրակացությունը, նշել, որ դեմ է օրենսդրական փաթեթին, այն պետք է վերանայվի:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը տեղեկացրել է, որ գործադիրը նպատակահարմար չի գտնում քննարկվող հարցի ընդունումը եւ առաջարկել է ձեռնպահ մնալ այս նախաձեռնությանը դրական եզրակացություն տալուց: Նա հավելել է, որ ծառայության ժամկետի կրճատումը Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում ներառված է եղել:

Ի պատասխան Հայկ Սարգսյանի ներկայացրած մտահոգիչ վիճակագրական տվյալների՝ փոխնախարարը նշել է, որ իրականացված փոփոխությունների արդյունքում 2022-2026 թվականներն ընկած ժամանակահատվածում զորակոչվածների թիվը 2022 թվականի զորակոչի համեմատ աճել է 25 տոկոսով:

Արման Սարգսյանի համոզմամբ նման կարգավորմամբ խնդիրը չի լուծվի, ընդամենը գումարով ազատվողների թիվը կավելանա եւ բյուջեում գումարը: «3000 մարդ, պայմանական, եթե օգտվի գումարի դիմաց բանակից ազատվելու հնարավորությունից, դա չի նշանակում, որ 3000-ով կավելանա մեր զորակոչը»,- նշել է փոխնախարարը:

Առաջին անգամ Հայկ Սարգսյանի կողմից այս նախաձեռնությունը ներկայացվել էր 2025 թվականի մայիսին, որից հետո տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ օրենսդրական. ծառայության ժամկետը 24 ամսվա փոխարեն սահմանվել է 18 ամիս, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայություն անցածների թիվը հատել է 5300-ը, ինչը դրական ցուցանիշ է, կատարվել է նաեւ փոփոխություն 404 որոշման մեջ եւ լավարկվում է օրենսդրությունը:

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն անընդունելի է համարել գումարով պայմանավորված տարբերակում դնել զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության հարցում, փաթեթը հակասում է Սահմանադրությանը: Նման կարգավորումը, ըստ պատգամավորի, նաեւ հասարակական պառակտման պատճառ է դառնալու:

Քվեարկության արդյունքում հարցն արժանացել է հանձնաժողովի բացասական եզրակացությանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը ցանկանում է ավարտել ուկրաինական հակամարտությունը․ Լավրով ԱՄՆ Կոնգրեսը հետաքննություն է սկսել այն լուրերից հետո, որ Պուտինի մտերիմ գործընկեր Կրեմլյովը հովանավորել է Թրամփի որդու հարսանիքըՉեմ զարմանա, որ հերթական փորձանքը Գյումրիից բերի․ Պողոսյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Ալկոհոլիզմի հիմնական նշանները․ նարկոլոգը նշել է՝ երբ է պետք անհանգստանալ3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Իլոն Մասկը կրկին ԱՄՆ ամենահարուստ մարդն է․ Forbes Ատրակցիոնում զվարճանքը ողբերգական ավարտ է ունեցել․ կնոջ մազերը պոկվել են գլխամաշկի մեծ մասի հետՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Պեսկովը կոչ է արել վերացնել նավթի մատակարարումների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըՊենտագոնը բացահայտել է՝ որքան է ԱՄՆ-ին արժեցել Իրանի դեմ ռազմական գործողությունըԱՄՆ-ը առաջին անգամ հրապարակայնորեն խոստովանեց ուղեծրում զենքի առկայությունը Մոսկվան Գյումրիի ռազմաբազային այլընտրանք չի տեսնում․ Զախարովա «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»․ Բայրամով Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդ Կրեմլը կոչ է արել ապահովել նավթատար նավերի անվտանգ տեղաշարժը համաշխարհային շուկաներումՔաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ Հովիկ Աբրահամյանը իրեն ասել է՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա Ալեքսանյանի բիզնեսն է» Տարածված բակտերիան կարող է 1,6 անգամ մեծացնել աղիների քաղցկեղի վտանգըՆշվել են գրիպով վարակվելու ամենաբարձր ռիսկ ունեցող մասնագիտություններըԱլիևը Բաքվում հանդիպման ժամանակ Հայաստանի հասցեին հանդես է եկել ագրեսիվ հռետորաբանությամբ Արման Եղոյանի կոշտ հայտարարությունները ՀՅԴ-ականների մասին․ 2-3 օր․․․ Պատրուշևի սպառնալիքը Լեհաստանին (տեսանյութ) Դուբայի ափերի մոտ նավի վնասվելուց հետո ռուս նավաստի է անհետ կորելԾեծի հետևանքով եղբայրներ են տեղափոխվել հիվանդանոց․ կասկածյալների մեջ են Գեղադիրի վարչական ղեկավարի ազգականները Տիգրանաշենը հանձնելով՝ մենք թակարդի մեջ ենք գցում Սյունիքը. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Հայաստանում գնաճի 57%-ը բաժին է ընկնում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներին. Համաշխարհային բանկ Ինչո՞ւ է աշնանը յուղոտ սնունդ ուտելու ցանկությունն ուժեղանում․ սննդաբանի պարզաբանումըԿրթական բարեփոխումների 19%-անոց արդյունքը․ PISA-ն բացահայտում է կրթության ոլորտի ճգնաժամը (տեսանյութ) Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն հաստատել է նախագիծը Ինչու է խորհուրդ տրվում աշնանը սպիտակեցնել պտղատու ծառերի բներըՀայտնաբերվել է թոքերի հազվադեպ հիվանդության բուժման նոր դեղամիջոցԽստացվել է սահմանը հատելու կարգը․ որոշ դեպքերում կարգելվի երկրից մեկնել․ Չինաստան Պուտինի ելույթի անսպասելի կադրը, Լիբիայում վթար ու Վարշավայի հսկա մուսը (տեսանյութ) Մարդ առևանգելու փորձ և շորթում․ քրեական վարույթ է նախաձեռնվել «Իսկ ի՞նչ էիք սպասում՝ դուք կփակեք մեր տները, կենտրոնները, իսկ մենք պարզապես կհետևե՞նք դրան». ԶախարովաԳերմանիայում առաջարկել են Մերկելին և Շրյոդերին ներգրավել Ռուսաստանի հետ բանակցություններումՄոսկվան ակնկալում է նույն մոտեցումը նաև Երևանից, դրան այընտրանք չկա. Զախարովա Կայա Կալասը անսպասելի հայտարարություն է արել Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համարՌուսական Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչները հինգժամյա թռիչք են իրականացրել Բարենցի և Նորվեգական ծովերի վրայովԼավրով․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել ուկրաինական հակամարտությունըԶախարովան հայտարարել է՝ Եվրոպան փորձում է միջուկային զենքը մոտեցնել Ռուսաստանի սահմաններինԵրբ ես և Եղոյանը ծնված չէինք, Դաշնակցությունը կար․ Գեղամ ՄանուկյանԴաշնակցությունում Քրիստինե Վարդանյաններ եղել են ու կլինեն․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Ինչ ուզում եք, արեք, ՀՀ-ում մեկ պետականաստեղծ կուսակցություն կա՝ Դաշնակցությունը․ Քրիստինե ՎարդանյանՌուսական գազի հնարավոր թանկացումը «ապոկալիպտիկ սցենար» կլինի Հայաստանի համար․ ԿԲ նախագահԱշխարհում վառելիքային ճգնաժամն արդեն սկսվել է․ WSJԸնթացող մեքենայից կնոջը դուրս է շպրտել․ 4-ամյա դստեր աչքի առաջ բռնություն գործադրած ամուսինը կալանավորվել էՈւզում եք իշխանության գալ, որ ՀՀ-ն այլևս սահմաններ չունենա․ Ալխաս ՂազարյանՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է արել Գյումրիում ռուսական ռազմաբազայի վերաբերյալՀայկական ապրանքները կվաճառվեն եվրոպական շուկայում անմաքս․ Սոնա ՂազարյանՉինաստանը դարձել է Ռուսաստանի գլխավոր միջազգային գիտական գործընկերը
Ամենադիտված