Իրանը շարունակում է տնտեսական համագործակցությունը Հնդկաստանի հետ
Աշխարհ
Իրանի տնտեսական համագործակցությունը Հնդկաստանի հետ մնում է կայուն Մերձավոր Արևելքի հակամարտության ընթացքում և կարագանա, երբ իրավիճակը կայունանա, The Times of India-ին ասել է Նյու Դելիում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆաթալին։
«Նույնիսկ հակամարտության ընթացքում Թեհրանի և Նյու Դելիի միջև հարաբերությունները մնում են դրական։ Հետպատերազմյան շրջանում դրանք կդառնան ավելի խոստումնալից», - պնդելէ դիվանագետը։
«Իրանա-հնդկական տնտեսական համագործակցությունը կառուցված է փոխադարձ շահերի և վստահության վրա։ Այն ունի հետագա զարգացման զգալի ներուժ»։
Դեսպանը շեշտել է իրանական Չաբահար նավահանգստի կարևոր դերը.
«Մենք կարծում ենք, որ Չաբահարը կարող է դառնալ կարևոր տրանսպորտային հանգույց՝ բացելով Կենտրոնական Ասիայի երկրների մուտքը Հնդկական օվկիանոսում նավագնացության համար»։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից