NourNews. Երկրները պարտավոր կլինեն վճարել Հորմուզի նեղուցով անվտանգ անցման համար
Աշխարհ
Բոլոր երկրները, առանց բացառության, պարտավոր կլինեն վճարել «անվտանգության վճարներ» Հորմուզի նեղուցով անարգել անցման համար, հաղորդում է իրանական NourNews լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Բարեկամ երկրների համար նեղուցով անվտանգ անցումը կապահովվի միայն անվտանգության վճարների վճարման դեպքում, և ոչ մի երկիր չի ազատվի դրանից», - ասել է գործակալության աղբյուրը։ Նա նշել է, որ Հորմուզի նեղուցում անվտանգության վճարներ գանձելով թշնամու ագրեսիայի պատճառած վնասը մասնակիորեն փոխհատուցելու երկրի ռազմավարության շրջանակներում նոր արձանագրությունը խստորեն կկիրառվի բոլոր ոչ թշնամական երկրների, այդ թվում՝ բարեկամ պետությունների նկատմամբ։
Ապրիլի 5-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքներին, եթե Հորմուզի նեղուցը չբացվի մինչև ապրիլի 6-ը։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից