Իտալիայում իշխանությունները գնել են Մուսոլինիի առանձնատունը՝ կանխելու, որ այն նրա երկրպագուների ձեռքը չընկնի
Աշխարհ
Իտալիայի Ռիչոնե քաղաքում վաճառվել է մի առանձնատուն, որը 1934 թվականին ծառայել է՝ որպես ֆաշիստ բռնապետ Բենիտո Մուսոլինիի ամառային նստավայր: Ըստ Bild-ի՝ մոտ 1890 թվականին Ադրիատիկ ծովի ափին գտնվող հանգստավայրերի բնորոշ ոճով կառուցված առանձնատունը քաղաքային վարչակազմը գնել է այն 1,2 միլիոն եվրոյով։
Առանձնատունը, որը մինչ օրս հայտնի է՝ որպես «Վիլլա Մուսոլինի», պատկանել է մի հիմնադրամի: Ռիչոնեի քաղաքապետ Դանիելա Անջելինիի խոսքով՝ շենքը ձեռք է բերվել՝ բռնապետի նոստալգիկ երկրպագուներից այն պաշտպանելու համար։
Մուսոլինիի կողմնակիցները շարունակում են շատ մնալ Իտալիայում, այդ թվում՝ վարչապետ Ջորջիա Մելոնիի իշխող «Իտալիայի եղբայրներ» կուսակցության շրջանակներում: Պրեդապիոյում գտնվող բռնապետի գերեզմանը շարունակում է ծառայել՝ որպես նեոֆաշիստների հավաքատեղի։
«Ռիչոնեն չի ճնշում իր բարդ անցյալը, այլ քննադատաբար վերամշակում է այն մշակույթի միջոցով», - ընդգծել է Անջելինին։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից