Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով 2026 թվականի մայիսի 5–ին՝ ժամը 15։00–ին, հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով: Թե ինչ օրակարգով է հրավիրվել այն՝ դեռևս հայտնի չէ, սակայն, ըստ ամենայնի, քննարկման առարկա կդարձվի նաև Դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի ոչ դատավոր անդամի ընտրության հարցը։
Հիշեցնենք, որ Էթիկայի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ Հարություն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն դադարեցրել է լիազորությունները՝ Հանձնաժողովում՝ հիմնադրելով քաղաքական կուսակցություն։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից