Իրանը հայտարարել է, որ երբեք հրթիռներ չի արձակել Ադրբեջանի կամ Թուրքիայի վրա
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում Իրանը որևէ զինամթերք չի արձակել Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ։
«Մենք հստակ հայտարարել ենք, որ Իրանը ոչ մի հրթիռ չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ, և ես կարծում եմ, որ երկու նախագահների և արտգործնախարարների միջև բանակցությունները պարզաբանել են ցանկացած թյուրըմբռնում:
Ինչ վերաբերում է Թուրքիային, իրավիճակը նույնն էր. մենք հստակ հայտարարել ենք, որ մեր կողմից հրթիռների արձակումներ չեն եղել, ուստի, ես կարծում եմ, որ երկու երկրների միջև փոխըմբռնում կա, և առաջացած խնդիրները լուծվել են բանակցություններից հետո», - ասել է Բագաեին մամուլի ասուլիսի ժամանակ, որի տեսանյութը հրապարակվել է SNN-ում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում