Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար
Աշխարհ
Սուրբ Զատկի օրը Հռոմի Պապ Լևոն XIV-ը Վատիկանում գլխավորել է «Երկնքի թագուհու» աղոթքը և դիմել Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին՝ նրանց կոչ անելով անդադար աղոթել խաղաղության համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
«Կարևոր է, որ խաչելությունից հետո Հիսուսի հարությունից բխող հույսի ուղերձը հասնի ճնշվածներին», – ասել է Լևոն XIV Պապը։Սուրբ Հայրը կոչ է արել, որ «Բարի լուրը հասնի նրանց, ովքեր այսօր ամենաշատն են տառապում պատմությունը փչացնող և խղճմտանքը խաթարող չարիքից»։ «Ես մտածում եմ պատերազմից պատառոտված ժողովուրդների, իրենց հավատքի համար հալածված քրիստոնյաների և ուսման հնարավորությունից զրկված երեխաների մասին։
Զատիկը Քրիստոսի խոսքերով և գործերով հռչակելը նշանակում է նոր ձայն տալ հույսին, որն այլապես կխեղդվեր բռնության ձեռքերով»,- ասել է Հռոմի Պապը։Լևոն XIV-ը նաև հիշել է իր նախորդի՝ Ֆրանցիսկոս Պապի հավատի և սիրո խորը վկայությունը և կոչ է արել հավատացյալներին պահպանել նրա հիշատակը։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից