Ղրիմում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով ռուսաստանցի բարձրաստիճան սպա է զոհվել
Ռուսաստան
Մարտի վերջին Ղրիմում Ан-26 տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների թվում է Հյուսիսային նավատորմի խառը ավիացիոն կորպուսի հրամանատար Ալեքսանդր Օտրոշչենկոն, հայտնել է Մուրմանսկի մարզի նահանգապետ Անդրեյ Չիբիսը։
«Անցյալ շաբաթ ողբերգություն տեղի ունեցավ։ Մեր զինվորականները՝ Հյուսիսային նավատորմի զինվորականները, զոհվեցին Ղրիմում ինքնաթիռի վթարի հետևանքով։ Ցավոք նրանց թվում էր նաև Հյուսիսային նավատորմի խառը ավիացիոն կորպուսի հրամանատար Ալեքսանդր Իվանովիչ Օտրոշչենկոն, որին մենք տեսել էինք ընդամենը մի քանի օր առաջ»,- ասել է Չիբիսը, հաղորդում է ТАСС-ը։
Քննիչների տվյալներով՝ մարտի 31-ին Ан-26-ը վթարի է ենթարկվել Ղրիմի Բախչիսարայի շրջանի Կույբիշևո գյուղի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել են անձնակազմի յոթ անդամ և 23 ուղևոր։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ ինքնաթիռը որևէ վնաս չի կրել։ Աղետի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից