Սաուդյան Արաբիան հայտնել է ընդամենը մի քանի ժամվա ընթացքում 18 անօդաչու թռչող սարք որսալու մասին
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանությունը վերջին մի քանի ժամվա ընթացքում որսացել է 18 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), հայտնել է թագավորության պաշտպանության նախարարությունը։
X-ում հրապարակված հայտարարության համաձայն՝ բոլոր անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներ հասցվեցին խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը) հայտարարեց Իսրայելի վրա հարձակվելու լայնածավալ պատասխան գործողության մասին։
Հարվածներ հասցվեցին նաև Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից