Սպիտակ տունը կրկնել է Իրանի դեմ ուղղված իր սպառնալիքը
Աշխարհ
Սպիտակ տունը կրկնել է իր սպառնալիքը՝ Իրանը քարե դարի մեջ գցելու մասին, եթե Թեհրանը մինչև վերջնագրի ժամկետի ավարտը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր անհապաղ գործողություններ ձեռնարկել Իրանի նոր կառավարությունից՝ սպառնալով ոչնչացնել երկրի կամուրջներն ու էլեկտրակայանները։ Թրամփը նաև հայտարարել էր Իրանի դեմ հզոր հարվածներ հասցնելու և երկիրը «քարի դար» վերադարձնելու ծրագրերի մասին։
«Իրանի իշխանությունները պետք է համաձայնության գան Միացյալ Նահանգների հետ մինչև վաղը ժամը 20:00-ն (ապրիլի 8-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 03:00-ին):
Հակառակ դեպքում, նախագահը (Թրամփ) նրանց կվերադարձնի քարե դար, ինչպես խոստացել էր», - Politico-ն մեջբերում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի խոսքերը:


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից