Պեզեշքիանն ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է իր կյանքը զոհաբերել Իրանի համար
Աշխարհ
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հայտարարել է, որ պատրաստ է իր կյանքը տալ իր երկրի համար, ինչպես նաև 14 միլիոն իրանցիներ, որոնք հայտնել են իրենց զոհաբերելու պատրաստակամությունը՝ պաշտպանելու Իսլամական Հանրապետությունը։
«Ավելի քան 14 միլիոն քաջարի իրանցիներ արդեն հայտարարել են իրենց կյանքը զոհաբերելու պատրաստակամության մասին՝ Իրանը պաշտպանելու համար։ Ես նույնպես եղել եմ, կամ և կլինեմ այն մեկը, ով պատրաստ է իր կյանքը զոհաբերել Իրանի համար», - գրել է նա իր գրառման մեջ։
Ապրիլի 2-ին Իսլամական Հանրապետության Մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանի մոտավորապես 7 միլիոն քաղաքացիներ պատրաստ են զենք վերցնել և պաշտպանել իրենց երկիրը։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից