Ռուսական «Օմիչ» ռոբոտը սկսել են զանգվածաբար մատակարարել բանակին
Ռուսաստան
Ռուսաստանում սկսել են զինված ուժերին զանգվածաբար մատակարարել «Օմիչ» անվանումով նոր ցամաքային ռոբոտատեխնիկական համալիր։ Այս մասին հայտնում է Известия-ն՝ նշելով, որ համակարգը արդեն կիրառվում է ռազմական գործողությունների գոտում։
«Օմիչ»-ը կարող է գործել ինչպես հեռակառավարվող դռոնի, այնպես էլ մարդատար ամենագնացի ձևաչափով։ Այն նախատեսված է բեռների տեղափոխման համար՝ կարողանալով տեղափոխել մինչև 400 կգ, առավելագույնը՝ մինչև 700 կգ բեռ, ինչպես նաև հավելյալ բեռ՝ կցորդով։ Համալիրի հնարավորությունները թույլ են տալիս օգտագործել այն տարբեր լոգիստիկ և տեխնիկական խնդիրների լուծման համար։
Ռոբոտը աշխատում է էլեկտրաշարժիչով, ինչը ապահովում է ցածր աղմուկ, իսկ տնտեսող ռեժիմում զարգացնում է մոտ 18 կմ/ժ արագություն։ Այս պայմաններում այն կարող է առանց լիցքավորման անցնել մինչև 19 կմ՝ նույնիսկ բարդ անցանելիության պայմաններում, ինչը այն դարձնում է արդյունավետ գործիք ժամանակակից ռազմական գործողություններում։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից