Ռոսկոսմոսի և NASA-ի ղեկավարները ամռանը կհանդիպեն՝ քննարկելու համագործակցությունը
Ռուսաստան
Ռուսաստանի «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի ղեկավար Դմիտրի Բականովը և NASA-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանը պայմանավորվել են ամռանը անցկացնել անձնական հանդիպում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ռուսական կողմը։
Բականովի խոսքով՝ մարդատար տիեզերագնացությունը դուրս է բերվել պատժամիջոցների շրջանակից, ինչը թույլ է տալիս պահպանել համագործակցությունը։ Նա ընդգծել է, որ Միջազգային տիեզերական կայանը շահագործվում է համատեղ, և առանց Ռուսաստանի մասնակցության դրա լիարժեք գործունեությունը հնարավոր չէ։
Ակնկալվում է, որ առաջիկա հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն տիեզերական ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ համատեղ ծրագրերն ու տեխնիկական փոխգործակցությունը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ