Կարմիր մահիկ. Իրանի 17 բնակելի թաղամասեր են տուժել
Աշխարհ
Երեքշաբթի առավոտյան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանում առնվազն 17 բնակելի թաղամաս է տուժել, հայտնում է Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը իր Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ 17 շրջաններից հինգը գտնվում են Թեհրանում, երեքը՝ Ալբորզ նահանգում, իսկ երկուսը՝ Ֆարս նահանգում։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Իրանի խոշոր քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը, հարձակման ենթարկվեցին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի վրա։
Հարվածներ են հասցվել նաև Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից