ՄԱԿ-ը հայտարարել է, որ չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններին
Աշխարհ
ՄԱԿ-ը չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններին՝ մարտական գործողությունները դադարեցնելու համար, ասել է ՄԱԿ-ի Ժնևի մամուլի ծառայության ղեկավար Ալեսանդրա Վելուչին։
«Այս պահին ես որևէ կոնկրետ տեղեկություն չունեմ։ Ինչքան ես գիտեմ, ՄԱԿ-ը դեռևս չի մասնակցում այս ջանքերին», - ասել է նա ՄԱԿ-ի ճեպազրույցի ժամանակ։
Վելուչին հավելել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել խաղաղության հասնելու ցանկացած ջանքի։
Ավելի վաղ Իրանի պետական լրատվական գործակալությունը՝ IRNA-ն, հայտնել էր, որ Իրանը, ի պատասխան ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկի, մերժել է հրադադարի հնարավորությունը` նշելով հակամարտության մշտական դադարեցման և պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից