Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա հարձակվողների ինքնությունը բացահայտվել է
Թուրքիա
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին հայտարարել է, որ Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա հարձակված անձանց ինքնությունը պարզվել է։ Նրա խոսքով՝ կասկածյալներից մեկը կապ ունի կրոնական ծայրահեղական կառույցի հետ, իսկ մյուսների թվում կան նախկինում թմրանյութերի գործերով դատապարտվածներ։
Նախարարը հայտնել է, որ ընդհանուր առմամբ երեք հարձակվող վնասազերծվել են։ Կրակոցների ընթացքում երկու ոստիկան ստացել են թեթև վնասվածքներ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան-ը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է բացել նոր ճակատներ և ավելի ծանր հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից