Օրբանը կարծում է, որ Հունգարիան պետք է համագործակցի ԱՄՆ-ի հետ էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար
Աշխարհ
Հունգարիան կարիք ունի համագործակցության ԱՄՆ-ի հետ՝ Եվրոպայում սպառնացող լուրջ էներգետիկ ճգնաժամը լուծելու համար, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք քննարկեցինք այն փաստը, որ Եվրոպան գնում է դեպի բոլոր ժամանակների ամենածանր էներգետիկ ճգնաժամերից մեկը։ Մենք տեսնում ենք գների կտրուկ աճ, և եթե ժամանակին չձեռնարկենք գործողություններ, կբախվենք էներգիայի, նավթի և գազի պակասի։ Այս իրավիճակում հատկապես կարևոր է ԱՄՆ-ի և Հունգարիայի միջև էներգետիկ համագործակցությունը։
Առանց դրա մենք չենք կարողանա բավարարել Հունգարիայի էներգետիկ կարիքները և զսպել կոմունալ ծառայությունների գների աճը», - ասել է Օրբանը։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից