Լեդի Գագան չեղարկել է համերգը՝ առողջական խնդիրների պատճառով
Աշխարհ
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան չեղարկել է Կանադայում նախատեսված իր համերգը՝ առողջական խնդիրների պատճառով։ Նա այդ մասին հայտնել է իր սոցիալական էջում։
Հայտնի է, որ ապրիլի 7-ին արտիստը պետք է ելույթ ունենար Մոնրեալի Bell Centre-ում, սակայն բժիշկները նրա մոտ ախտորոշել են շնչառական վարակ և խորհուրդ տվել ժամանակավորապես հրաժարվել ելույթներից՝ առողջական վիճակը չվատթարացնելու համար։
Գագան ներողություն է խնդրել երկրպագուներից՝ նշելով, որ չի կարող ապահովել այն մակարդակի համերգը, որն իր հանդիսատեսը արժանի է տեսնել։ Նա ընդգծել է, որ իրեն շատ վատ է զգում և հույս ունի շուտափույթ ապաքինվել։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից