Կատուները միացրել են տոստերը և հրդեհել բնակարանը
Հասարակություն
Մոսկվայի մարզի Իստրա քաղաքում բնակարանում հրդեհ է բռնկվել՝ ենթադրաբար ընտանի կենդանիների պատճառով։ Դեպքի մասին հայտնում է 360.ru-ը։
Ըստ նախնական տվյալների՝ բնակարանի տիրուհին կարծում է, որ իր երկու կատուները խաղալիս պատահաբար միացրել են տոստերը։ Արդյունքում խոհանոցում բռնկվել է հրդեհ և առաջացել ուժեղ ծուխ, որը նկատել են հարևանները և ահազանգել փրկարարներին։
Հրշեջները արագ ժամանել են դեպքի վայր, մուտք գործել բնակարան և մարել կրակը։ Բարեբախտաբար, միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Նմանատիպ դեպք ավելի վաղ գրանցվել էր նաև Մերձմոսկովյան Օդինցովոյում, որտեղ կատուները պատահաբար միացրել էին գազօջախը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել