Դաղստանի վերականգնումը կարող է տևել մինչև 10 տարի
Հասարակություն
Դաղստանում ջրհեղեղից հետո վնասված ենթակառուցվածքների վերականգնումը կարող է տևել մինչև 10 տարի։ Այս գնահատականը տվել է հիդրոլոգ ինժեներ Նիկիտա Մակսակովը, հաղորդում է Mash-ը։
Մասնագետի խոսքով՝ վնասների ծավալը նույնիսկ գերազանցում է 2024 թվականին Ուրալում գրանցված ջրհեղեղի հետևանքները, և առայժմ հնարավոր չէ ամբողջությամբ գնահատել հասցված վնասը։ Իրավիճակը բարդացել է նաև անոմալ ձյան պատճառով, որը տարածաշրջանում տեղացել է վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ՝ հանգեցնելով Գեջուխի ջրամբարի փլուզմանը։
Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը դարձել է վերջին ավելի քան 100 տարվա ամենախոշորը՝ տուժելով ավելի քան 15 հազար մարդ, իսկ վեցը զոհվել են։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ