ԱԺ-ն ընդունեց ընդունեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը
Աշխարհ
ՔՊ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը։
Նախագծում, ի թիվս այլ լրացումների ու փոփոխությունների, նաև առաջարկվում է. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձեւեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:»:
Ըստ նախագծի, առաջարկվող փոփոխությունն ուղղված է Օրենսգրքի ներքին համակարգայնության, իրավական որոշակիության և արդեն իսկ գործող կարգավորումների միջեւ ներդաշնակության վերականգնմանը:


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից