«Պռոշյանի» կոնյակի մուտքը Ռուսաստան արգելեցին
Ռուսաստան
Ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի տելեգրամյան էջից տեղեկացանք, որ Ռուսաստանում «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան չեղյալ է հայտարարվել` «կեղծված արտադրանք» ճանաչվելու պատճառով։
Սոլովյովի էջում ասվում է, որ «Ռոսալկոգոլտոբակկոնտրոլ»-ը հիշեցնում է, որ Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող բոլոր ալկոհոլային խմիչքները պետք է խստորեն համապատասխանեն ստանդարտներին և տեխնիկական բնութագրերին: Իսկ հայտնաբերված խախտումները լիցենզիան չեղյալ համարելու հիմք են»:
Ըստ նույն աղբյուրի` գործակալությունն արդեն դատական հայց է ներկայացրել լիցենզիան կասեցնելու համար: Գործը քննվելու է արբիտրաժային դատարանում: Սա, թերեւս, Փաշինյան-Պուտին հանդիպման առաջին արձագանքներն են:


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից