Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ երկկողմանի հրադադարը կտևի երկու շաբաթ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև երկկողմանի հրադադարը ուժի մեջ կմնա երկու շաբաթ։
Թրամփը Truth Social-ում նշել է, որ «համաձայն է երկու շաբաթով դադարեցնել Իրանի վրա ռմբակոծություններն ու հարձակումները»։ «Սա երկկողմանի հրադադար կլինի:
Դրա պատճառն այն է, որ մենք արդեն հասել և գերազանցել ենք բոլոր ռազմական նպատակները և զգալի առաջընթաց ենք գրանցել Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության և Մերձավոր Արևելքում խաղաղության համար կոնկրետ համաձայնությունների հասնելու գործում»,- բացատրել է ԱՄՆ նախագահը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում