Մեծ Բրիտանիայի վարչապետը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կոչ է արել ձեռնարկել հնարավոր ամեն ինչ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը երկարաժամկետ դարձնելու համար։
«Ես ողջունում եմ գիշերը ձեռք բերված հրադադարը, որը որոշակիորեն թեթևացում կբերի տարածաշրջանին և աշխարհին: Մեր գործընկերների հետ մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ՝ այս հրադադարը պահպանելու, այն երկարաժամկետ համաձայնագրի վերածելու և Հորմուզի նեղուցը վերաբացնելու համար», - գրել է նա X-ում։
Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին: Այս որոշումը կայացվել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի առաջարկին ի պատասխան և «պայմանով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ լինի լիովին, անհապաղ և անվտանգ կերպով վերաբացել Հորմուզի նեղուցը», - մանրամասնել է ԱՄՆ առաջնորդը: Իրանի պետական հեռուստատեսության տվյալներով՝ Թեհրանը հրադադարի համար առաջ է քաշել 10 պայման, որոնց ԱՄՆ-ն «ստիպված է եղել համաձայնել»:
Դրանց թվում են՝ չհարձակման սկզբունքը, Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը, ուրանի հարստացումը Իսլամական Հանրապետության տարածքում, առաջնային և երկրորդային պատժամիջոցների վերացումը, փոխհատուցման վճարումը և ԱՄՆ ուժերի դուրսբերումը տարածաշրջանից:


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից