Հորմուզի նեղուցով ազատ անցումը հնարավոր կլինի երկու շաբաթվա ընթացքում. Իրանի ԱԳՆ
Աշխարհ
Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր կլինի Իրանի և նրա հակառակորդների միջև հրադադարի հաստատումից երկու շաբաթվա ընթացքում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի երկու շաբաթվա ընթացքում՝ Իրանի զինված ուժերի հետ համակարգված աշխատանքի շնորհիվ և առկա տեխնիկական սահմանափակումները հաշվի առնելով», – գրել է նա X-ում։
Նա հավելել է, որ «եթե Իրանի վրա հարձակումները դադարեն, Իսլամական Հանրապետության զինված ուժերը նույնպես կդադարեցնեն իրենց պաշտպանական հարձակումները»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն