Բացահայտվել են ԱՄՆ–Իրան հրադադարի գլխավոր միջնորդները
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարը հնարավոր է դարձել երկու առանցքային դերակատարների միջամտության շնորհիվ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով միջնորդ երկրներից մեկի պաշտոնյային։
Ըստ աղբյուրի՝ բանակցություններին վերջին պահին միացել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իսկ Չինաստանը վճռորոշ դեր է խաղացել Իրանի վրա ազդեցություն գործադրելու և համաձայնության հասնելու հարցում։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կողմերը համաձայնել են երկշաբաթյա հրադադարի շուրջ և մոտ են երկարաժամկետ խաղաղության պայմանագրի կնքմանը։

















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից