Մեդվեդևը Եվրոպայի համար «երկարատև խնայողական ռեժիմ» է կանխատեսել
Ռուսաստան
Եվրամիությունը երկար ժամանակ ստիպված կլինի ապրել խնայողության ռեժիմով, քանի որ Մերձավոր Արևելքում հակամարտությունից հետո էժան նավթ չի լինի։ Այս մասին իր Max ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Քաղաքական գործիչը մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իրանի կողմից երկշաբաթյա հրադադար հայտարարելու որոշումը՝ նշելով, որ ռազմական գործողությունները «դադարեցվել են»։
«Մինչդեռ այդ ռուսաֆոբ եվրոպական ոչխարները երկար ժամանակ ստիպված կլինեն ապրել խնայողության ռեժիմով։ Որովհետև էժան նավթ չի լինի», - ընդգծել է Մեդվեդևը։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից