Իսրայելը հայտարարել է Իրանի վրա հարձակումները դադարեցնելու մասին
Աշխարհ
Իսրայելական բանակը դադարեցրել է Իրանի վրա հարվածները, սակայն կշարունակի հարձակվել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ» շարժման ստորաբաժանումների վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Իսրայելի ռազմական հրամանատարությունը հավելել է, որ դադարեցնում է Իրանի վրա հարձակումները՝ համաձայն երկրի ղեկավարության հրահանգների՝ պահպանելով մարտական պատրաստվածության բարձր մակարդակը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ համաձայնել է ևս երկու շաբաթով դադարեցնել Իրանի վրա հարվածները։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը Իրանից ստացել է հակամարտության կարգավորման 10 կետից բաղկացած առաջարկ և պատրաստ է շարունակել դրա վրա աշխատանքը։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից