Հրադադարի հայտարարումից հետո առաջին նավերն անցել են Հորմուզի նեղուցը
Աշխարհ
Առաջին նավերը Հորմուզի նեղուցով մտել են Օմանի ծոց ապրիլի 8-ի առավոտյան՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ժամանակավոր հրադադարի մասին հայտարարությունից հետո, հայտնում է MarineTraffic նավերի հետևման ծառայությունը։
Ծառայության տվյալներով՝ հունական NJ Earth բեռնատար նավը նեղուցը հատել է ժամը 08:44 UTC-ին (Մոսկվայի ժամանակով 11:24) և այժմ գտնվում է Օմանի ծոցում։ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Daytona Beach նավը մեկնել է Իրանի Բանդար Աբբաս նավահանգստից և նեղուցով անցել ժամը 06:59 UTC-ին (Մոսկվայի ժամանակով 09:59)։
Ծառայությունը նաև նշել է, որ Պարսից ծոցում ներկայումս գտնվում են մի քանի հարյուր նավեր, այդ թվում՝ 426 տանկեր և ավելի քան 50 գազատար։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում