Իսրայելը Լիբանանի վրա իրականացրել է իր ամենախոշոր հարվածների շարքը
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Լիբանանում «Հեզբոլլահի» թիրախների դեմ ուղղված ամենամեծ հարվածների շարքի մասին՝ ներկայիս սրացման սկզբից ի վեր։
«IDF-ն ավարտել է իր ամենամեծ համակարգված հարվածը՝ թիրախավորելով «Հեզբոլլահի» ավելի քան 100 հրամանատարական կենտրոններ և ռազմական օբյեկտներ Բեյրութում, Բեքայում և հարավային Լիբանանում», - ասվում է IDF-ի մամուլի հաղորդագրության մեջ։
Զինվորականների խոսքով՝ հարձակումը տևել է 10 րոպե և ներառել է հարվածներ «Հեզբոլլահի» հետախուզական և հրամանատարական կենտրոնների, շարժման կրակային ուժի, ռազմածովային ուժերի և կազմակերպության էլիտար «Ռադվան» ստորաբաժանման օբյեկտների վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում