Ալիևը արձագանքել է ԱՄՆ–Իրան հրադադարին․ շնորհավորել է Թեհրանին
Ադրբեջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանի հետ և շնորհավորել նրան ԱՄՆ-ի հետ ձեռք բերված հրադադարի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է apa.az պորտալը՝ ներկայացնելով պաշտոնական տեղեկատվությունը։
Հրապարակման համաձայն՝ Ալիևը ողջունել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև հայտարարված կրակի դադարեցումը։ Իր հերթին Պեզեշկյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Իրանի համար ցուցաբերած մարդասիրական աջակցության համար՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների կարևորությունը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան ողջունում է Վաշինգտոնի և Թեհրանի որոշումը՝ խուսափելու ռազմական էսկալացիայից։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ կողմերի միջև ուղիղ շփումները կշարունակվեն մոտ ապագայում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ