Թրամփը սպառնում է 50% մաքսատուրքեր սահմանել Իրանին զենք մատակարարող երկրների համար
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ապրիլի 8-ից սկսած 50% մաքսատուրք սահմանել Իրանին զենք մատակարարող երկրների վրա։ Ամերիկացի առաջնորդը այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։
«Այսօրվանից սկսած՝ Իրանին ռազմական զենք մատակարարող ցանկացած երկիր անմիջապես կենթարկվի Միացյալ Նահանգներին վաճառվող բոլոր ապրանքների 50% մաքսատուրքի։
Բացառություններ կամ արտոնություններ չեն լինի», - գրել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում