Մելոնին Իսրայելին կոչ է արել դադարեցնել Լիբանանի վրա հարձակումները
Աշխարհ
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կարծում է, որ նախորդ երեկոյան Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագիրը հնարավորություն է տալիս դադարեցնել Լիբանանում պատերազմը։
«[Շիական շարժման] «Հըզբոլլահի» որոշումը՝ երկիրը ներքաշել այդ հակամարտության մեջ, անպատասխանատու էր, սակայն Իսրայելի շարունակական հարձակումները Լիբանանում, որոնք արդեն իսկ պատճառ են դարձել չափազանց շատ զոհերի և անընդունելի թվով տեղահանվածների, պետք է անհապաղ դադարեցվեն»,- ասվում է Իտալիայի վարչապետի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Բացի դրանից, Մելոնին դատապարտել է իսրայելական բանակի կողմից Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կազմում ծառայող իտալացի զորքերի թիրախավորումը։
«Իտալական զորքերը գտնվում են Լիբանանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի ներքո և գործում են խաղաղության պահպանման շահերից ելնելով։ Հետևաբար, բացարձակապես անընդունելի է, որ ՄԱԿ-ի դրոշի ներքո գործող զորակազմը վտանգի ենթարկվի այսօրվա նման անպատասխանատու գործողությունների պատճառով, որոնք ՄԱԿ-ի 1701 բանաձևի ակնհայտ խախտում են»,- ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում