«Հրապարակ»․Գործի են անցել. Մարզպետը ցուցակներ է պահանջում, թե ովքեր են ՔՊ-ի պոտենցիալ ընտրողները և ովքեր` կասկածելիները
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, որ խաչակրաց արշավանք է հայտարարել մարզի դպրոցներում տարիներ շարունակ եղած փառքի անկյունների դեմ եւ անձամբ վերահսկում է դրանք հեռացնելու գործընթացը, ըստ մարզից ստացված տեղեկությունների՝ հընթացս սկսել է նաեւ նախընտրական ճնշումներ գործադրել դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների նկատմամբ։
Նրանցից մեկը մեզ պատմեց, որ մարզպետն իրենցից ցուցակներ է պահանջում, թե ովքեր են ՔՊ-ի պոտենցիալ ընտրողները եւ ովքեր` կասկածելիները: Ինքն անձամբ ստուգում է ցուցակները, ապա՝ հրահանգավորում տնօրենին, որ լուծի այլախոհների «հարցը»՝ կա՛մ նրանց դարձնի ՔՊ-ի ընտրող, կա՛մ ազատի աշխատանքից։
Պատմում են, որ ոմանք, վախից դրդված, ասում են, թե ՔՊ են ընտրելու, եւ ներկայացնում են, որ իրենց կոլեկտիվներում էլ բացառապես իշխանամետներ են հավաքված: Իսկ եթե որեւէ միամիտ խոստովանում է, որ իր կոլեկտիվում հակաիշխանական տարրեր կան, մարզպետն անձամբ է որոշումներ կայացնում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում