Իրանը Հորմուզով անցնող նավերին հրամայել է ընտրել այլընտրանքային երթուղիներ
Աշխարհ
Իրանի ռազմածովային ուժերը հրահանգ են տվել, որով պարտավորեցնում են Հորմուզի նեղուցով տարանցում պլանավորող բոլոր նավերին հետևել Թեհրանի կողմից առաջարկված երկու այլընտրանքային երթուղիներին՝ ականների հետ բախվելուց խուսափելու համար:
Համապատասխան հրահանգը տվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի բանակի էլիտար ստորաբաժանում): «Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում տիրող ռազմական իրավիճակի և ծովում տարբեր հականավային ականների հնարավոր հայտնաբերման պատճառով, նեղուցով տարանցիկ անցնելու մտադրություն ունեցող բոլոր նավերը պարտավոր են, Հորմուզի նեղուցում գտնվող ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հետ համակարգված, օգտագործել այլընտրանքային երթուղիներ մինչև հետագա ծանուցում», – ասվում է հայտարարության մեջ։
Այնտեղ նշվում է, որ այս որոշումը կայացվել է «ծովային անվտանգության սկզբունքները պահպանելու և ծովային ականների հետ հնարավոր բախումներից պաշտպանվելու նպատակով»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում