Մակրոնը հայտնել է, որ անհրաժեշտ է հրադադարը տարածել նաև Լիբանանի վրա
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված հրադադարի համաձայնագիրը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա։
Նա այս մասին հայտարարել է X-ում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցներից հետո։ «Ես հույս հայտնեցի, որ հրադադարը լիովին կպահպանվի հակամարտության բոլոր կողմերի կողմից՝ հակամարտության բոլոր թատերաբեմերում, այդ թվում՝ Լիբանանում։
Սա նախապայման է, որպեսզի այս հրադադարը լինի հուսալի և երկարատև», – հայտարարել է նա։ Մակրոնը համոզված է, որ ձեռք բերված համաձայնությունը «լավագույն հնարավոր լուծումն է և պետք է հիմք հանդիսանա համապարփակ բանակցությունների համար, որոնք կապահովեն անվտանգությունը Մերձավոր Արևելքում»։
Նախագահը նշել է, որ այս հարցը քննարկել է նաև Կատարի, ԱՄԷ-ի, Լիբանանի և Իրաքի ղեկավարների հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում