Ադելիա Պետրոսյանին մերժել են Իտալիայում ծառայություն մատուցել ռուսական անձնագրի պատճառով
Աշխարհ
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը «ALEKÓ In My Bag» հաղորդման ժամանակ պատմել է, որ Իտալիայում գտնվող Dior և Louis Vuitton խանութներում իրեն մերժել են սպասարկել իր ռուսական անձնագրի պատճառով։
Պետրոսյանն ասել է, որ ինքը ցանկացել է Dior խանութում ականջօղեր և մատանի գնել, սակայն վաճառողը հրաժարվել է սպասարկել իրեն՝ տեսնելով նրա ռուսական անձնագիրը։
«Եվ Louis Vuitton-ը նույնպես ասաց, որ դա թույլատրելի չէ։ Մենք Վրաստանից մի ընկեր ունենք, որը ինձ հետ վերադառնում էր Օլիմպիական խաղերից։ Մտածեցի. «Հիմա նրան կբերեմ, կգնենք»։ Նա հանեց անձնագիրը, ապա՝ հետ վերադարձի տոմսը։ Նրան ասացին, որ ապրանքը չեն վաճառի, քանի որ նա թռչում է Մոսկվա», - պատմել է Պետրոսյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում