ԱՄՆ-Իրան բանակցությունները կսկսվեն ապրիլի 11-ին և կտևեն մի քանի օր
Աշխարհ
ԱՄՆ-Իրան բանակցությունները Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կսկսվեն շաբաթ օրը և, ինչպես սպասվում է, կտևեն մի քանի օր, ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը կանցկացվի փակ դռների հետևում։ Նա «Սերենա» հյուրանոցն անվանել է հանդիպման ամենահավանական վայրը։ Հյուրանոցի աշխատակիցը նախկինում ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ հյուրանոցը պատրաստվում է տեղավորել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակություններին։
Չորեքշաբթի օրը Պակիստանի տեղեկատվության և հեռարձակման նախարարությունը խնդրել է Իսլամական Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներին, այդ թվում՝ ՏԱՍՍ-ի թղթակցին, տեղեկատվություն տրամադրել՝ բանակցություններին վերաբերող միջոցառումներին մուտք գործելու համար։ Խորհրդակցություններից հետո սպասվում է մամուլի ասուլիս։ Պակիստանում ԱՄՆ-ի և Իրանի դեսպանատները դեռևս չեն արձագանքել ՏԱՍՍ-ի՝ Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցությունների նախապատրաստման մանրամասների վերաբերյալ մեկնաբանություններ տալու խնդրանքին։
Քաղաքում անվտանգության միջոցառումները խստացվել են առաջիկա բանակցությունների կապակցությամբ։ Իշխանությունները հայտարարել են, որ այդ միջոցառումները ձեռնարկվել են օտարերկրյա պատվիրակությունների անվտանգությունն ապահովելու համար։ Այսպես կոչված կարմիր գոտին, որտեղ գտնվում են կառավարական համալիրը և հարակից տարածքները, ամբողջությամբ փակ է տրանսպորտի բոլոր տեսակների համար, բացառությամբ հատուկ տրանսպորտային միջոցների։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում