Իրանի պատվիրակությունը ապրիլի 9-ին կժամանի Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար
Աշխարհ
Իրանի պատվիրակությունը ապրիլի 9-ի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար, հայտարարել է Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոգադամը։
«Չնայած իրանական հասարակության մեջ առկա կասկածամտությանը, որը պայմանավորված է Իսրայելի ռեժիմի կողմից դիվանագիտական նախաձեռնությունները խափանելու նպատակով հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներով, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հրավերով այսօր երեկոյան Իսլամաբադ է ժամանում իրանական պատվիրակություն՝ Իրանի 10 կետանոց առաջարկի շուրջ լուրջ բանակցություններ վարելու համար», - գրել է նա իր բլոգում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 7-ին հայտարարեց Իրանի հետ երկշաբաթյա, փոխադարձ հրադադարի մասին։ Նա հայտարարել է, որ երկու կողմերը լուծել են գրեթե բոլոր վիճելի հարցերը, և Վաշինգտոնը Թեհրանի 10 կետանոց առաջարկը դիտարկում է որպես «աշխատանքային հիմք» հետագա բանակցությունների համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում