Լիբանանում չորեքշաբթի օրը տեղի ունեցած հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 250 մարդ
Աշխարհ
Լիբանանում չորեքշաբթի օրը Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 250 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1100-ը, հաղորդում է «Ալ-Ջազիրան»՝ հղում անելով Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայությանը։
Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 112 մարդ, վիրավորվել՝ 837-ը։
«Լիբանանի քաղաքացիական պաշտպանության տվյալներով՝ չորեքշաբթի օրը տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 254 մարդ, ևս 1165-ը վիրավորվել է», - ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում