Գուտերեշ. Լիբանանի վրա հարվածները լուրջ սպառնալիք են ԱՄՆ-Իրան հրադադարի համար
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Լիբանանի տարածքում Իսրայելի ռազմական հարվածները սպառնում են խաթարել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը։
«Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտում է ապրիլի 8-ին Իսրայելի կողմից իրականացված զանգվածային օդային հարվածները, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, և վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Գլխավոր քարտուղարը կտրականապես դատապարտում է քաղաքացիական անձանց կորուստները և խորապես մտահոգված է քաղաքացիական զոհերի թվի աճով։
Իրանի և Միացյալ Նահանգների միջև հայտարարված հրադադարի լույսի ներքո [Իսրայելի] Լիբանանում շարունակվող ռազմական գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում այդ հրադադարի և տարածաշրջանում կայուն և համապարփակ խաղաղության հասնելու ջանքերի համար։
Գլխավոր քարտուղարը վերահաստատում է բոլոր կողմերին ուղղված իր կոչը՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», - գրավոր հայտարարության մեջ նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում