Ֆրանսիան դեմ է Հորմուզի նեղուցով անցման համար վճար սահմանելուն
Աշխարհ
Ֆրանսիան չի աջակցում Իրանի և Միացյալ Նահանգների կողմից Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճար սահմանելուն և դա համարում է միջազգային ջրերում նավարկության ազատության սկզբունքի խախտում: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն:
«Սա անընդունելի է, քանի որ միջազգային ջրերում նավարկության ազատությունը ողջ մարդկության ընդհանուր ժառանգությունն է, որը չպետք է խախտվի որևէ սահմանափակմամբ կամ անցման իրավունքով», - ասել է նախարարը:
«Ոչ ոք չի ընդունի սա, պարզապես այն պատճառով, որ դա անօրինական է», - հավելել է նա։
Բարոն նշել է, որ հրադադարի հաստատմամբ և բանակցությունների մեկնարկով Հորմուզի նեղուցը պետք է վերաբացվի, «որպեսզի մնացած աշխարհը չդառնա այս հակամարտության անուղղակի զոհը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում