ԿԳՄՍ նախարարը Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին
Այլ
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր։
Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Ցեղասպանության հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետների և կապալառու շինարարական ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ մույթների նորոգումը, ինչպես նաև ամրացման և բարեկարգման մնացած աշխատանքներն ավարտական փուլում են և ընթանում են ըստ նախագծի։ Նախարարը հերթական անգամ ընդգծել է աշխատանքների որակի ու ժամկետների պահպանման խնդիրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում