Խցանումների դեմ պայքար՝ վարքագծային փոփոխություններից մինչև օրենսդրական լուծումներ (տեսանյութ)
ՀասարակությունԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներ․ ՆԳՆ դիտարկում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունը
Խցանումները բոլոր խոշոր քաղաքների համար լոկալ ճգնաժամեր են, որոնք խաթարում են քաղաքային կյանքի ռիթմը։ Երևանում, ի թիվս այլ գործոնների, դրանց առաջացման հիմնական պատճառներից են տրանսպորտային միջոցների շարունակական աճն ու երթևեկության կանոնների ոչ պատշաճ պահպանումը։
Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով՝ «Պետք է տարանջատել իրական խցանումները մեծ հոսքերով պայմանավորված՝ ինտենսիվ երթևեկությունից։ Որպես խցանում անհրաժեշտ է դիտարկել այն դեպքերը, երբ ճանապարհների հատվող մասը, օրինակ՝ խաչմերուկն ամբողջությամբ փակվում է, և որևէ կողմից այլևս հնարավոր չի լինում իրականացնել երթևեկություն»։
Իսկ այն դեպքերում, երբ երթևեկությունը չի ընդհատվում, այլ պարզապես դանդաղում է՝ պայմանավորված տվյալ ժամի կամ այլ հանգամանքներով հոսքերի մեծացմամբ, իրավիճակը պետք է գնահատել որպես ինտենսիվ երթևեկություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում